Դատական ներկայացուցչություն և արբիտրաժ

Որոշ փաստաբաններ հաճախորդին ասում են, այն ինչ նա ցանկանում է լսել՝ լինի դա իրատեսական, թե ոչ: Որոշները իրենց հաճախորդներին առաջարկում են ընդունել դատավճիռը կամ կնքել հաշտության համաձայնություն առանց դիտարկելու հնարավոր առավել բարենպաստ տարբերակները: Մյուսները տրամադրում են որակյալ իրավաբանական ծառայություններ գործի ողջ ընթացքում, սակայն չունեն անհրաժեշտ փորձ, հմտություններ, ռեսուրսներ կամ կարողություններ իրենց հաճախորդի շահերը դատարոնում պաշտպանելու համար: Taxadvocate-ը հաճախորդները կարող են ակնկալել՝ արդյունավետ դատական ներկայացուցչություն ՀՀ դատական բոլոր ատյաններում Դատական ներկայացուցչության ծառայության մատուցումը ներառում է անհրաժեշտ դատավարական փաստաթղթերի  պատրաստում (հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ), մասնակցություն դատական նիստերին, բանակցություններ (ըստ անհրաժեշտության), ապացույցների ձեռքբերման համար անհրաժեշտ հարցումների կատարում և այլն:   

Տարածել

Տեսնել մեր ծառայությունները