Կորպորատիվ սպասարկում, աբոնենտային ծառայություններ

Taxadvocate-ի գործունեության հիմնական ուղղվածություններից մեկը հանդիսանում է կոպորատիվ իրավունքի ոլորտի ծառայությունները: Տարիների ընթացքոում Ընկերության մասնագետները մշակել են յուրահատուկ մոտեցումներ և հնարքներ մի շարք հաճախ առաջացող խնդիրների շրջանցման կամ արդյունավետ լուծման համար:

Կորպորատիվ իրավունքի ոլորտում Taxadvocate-ը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • նշված ոլորտում անհրաժեշ խորհրդատվություն, ինչպես կազմակերպության հիմնադրման փուլում, այնպես էլ վերջինիս գործունեության ցանկացած հաջորդող փուլում,
  • ընկերության գրանցում, լուծարում և համապատսախան փաստաթղթերի կազմում (Կանոնադրություն, հիմնադիր այլ փաստաթղթեր, բաժնետերերի համաձայնագրեր, դիմումներ,արձանագրություններ և այլն)
  • ընկերության վերակազմավորման կազմակերպում
  • կազմակերպական-իրավական ձևի փոփոխություն, և դրա հետ կապված խորհրդատվություն;
  • միացումների և միաձուլումների (merger & acquisition) իրավական աջակցություն, և այլն:
  • պայմանագրերի պատրաստում, վերանայում,խորհրդատվության տրամադրում,
  • պետական մարմինների և երրորդ անձանց հետ իրավաբանական գրագրություն (դիմումների, ծանուցումների,նամակների,լիազորագրերի կազմում),
  • սեփականության բոլոր տիպի կազմակերպություններում իրավաբանական ստորաբաժանման աշխատանքների կազմակերպում (outsourcing)
Տարածել

Տեսնել մեր ծառայությունները